Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.
բեռների միջազգային փոխադրում - Կողմերի տարածքներում գրանցված տրանսպորտային միջոցներով բեռների փոխադրում Կողմերից առնվազն մեկի սահմանի հատումով, այդ թվում` նրանց տարածքներով տարանցիկ փոխադրում,
տրանսպորտային միջոց - ճանապարհային մեխանիկական տրանսպորտային միջոց, ինչպես նաև ցանկացած կցորդ կամ կիսակցորդ` նախատեսված այդպիսի տրանսպորտային միջոցով քարշակման համար,
փոխադրող (տրանսպորտային օպերատոր) - բեռների փոխադրման համար անմիջապես պատասխանատու կամ, փոխադրման պայմանագրին համապատասխան, այդ փոխադրման համար երրորդ կողմ օգտագործող անձ,
բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագիր (հավաստագիր) - տրանսպորտային միջոցների քաշային չափանիշների մասին հավաստի տվյալներ պարունակող փաստաթուղթ` տրված Կողմերի իրավասու մարմինների կողմից լիազորված կշռման կայանի կողմից,
կշռման կայան - Կողմերի իրավասու մարմինների կողմից լիազորված կշռման կետ, որն իրականացնում է տրանսպորտային միջոցի կշռումը և տրամադրում է սահմանված նմուշի հավաստագիր,
հսկիչ կշռում - տրանսպորտային միջոցի կշռում հետևյալ հանգամանքներում,
- երթևեկության փաստաթղթերում (CMR, CARNET TIR) և հավաստագրում նշված քաշային բնութագրերին անհամապատասխանություն,
- լրաբեռնում, մասնակի բեռնաթափում կամ այլ տրանսպորտային միջոցի վրա բեռի վերաբեռնում, ինչպես նաև բեռը այլ մաքսային ռեժիմի փոխանցում,
- հավաստագրում (3-րդ սյունակում) նշված տվյալների և հսկվող տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի տեսակ, գրանցման համարներ) վերաբերյալ տվյալների անհամապատասխանություն,
- հավաստագրում (8-րդ սյունակում) նշված տվյալներին հատուկ քաշային ցուցանիշների անհամապատասխանություն: