Հոդված 1
Հոդված 1
Սույն Կոնվենցիայի նպատակների համար.
1. «Միջազգային պաշտպանությունից օգտվող անձ» նշանակում է՝
(ա) պետության գլուխ, այդ թվում՝ տվյալ պետության սահմանադրության համաձայն պետության գլխի գործառույթներ իրականացնող կոլեգիալ մարմնի ցանկացած անդամ, կառավարության գլուխ կամ արտաքին գործերի նախարար, որոնք գտնվում են օտարերկրյա պետությունում, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, որոնք ուղեկցում են նրանց,
(բ) պետության ցանկացած ներկայացուցիչ կամ պաշտոնատար անձ կամ միջկառավարական միջազգային կազմակերպության ցանկացած պաշտոնատար անձ կամ ներկայացուցիչ, որն իր անձի, պաշտոնական շենքերի, բնակարանի կամ փոխադրամիջոցների դեմ հանցագործության կատարման ժամանակ և վայրում, միջազգային իրավունքի համաձայն, օժտված է հատուկ պաշտպանությամբ իր անձի, ազատության և արժանապատվության, ինչպես նաև ընտանիքի՝ իր հետ բնակվող անդամների դեմ ուղղված ցանկացած ոտնձգությունից։
2. «Ենթադրյալ հանցագործ» նշանակում է անձ, որի վերաբերյալ առկա են բավարար ապացույցներ prima facie որոշելու համար, որ նա կատարել է 2-րդ հոդվածով սահմանված մեկ կամ ավելի հանցագործություններ կամ մասնակցել է դրանց կատարմանը։