Հոդված 6
Հոդված 6
1. Համոզվելով, որ հանգամանքներն արդարացնում են այդ, մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում է ենթադրյալ հանցագործը, իր ներպետական օրենսդրությանը համապատասխան ձեռնարկում է պատշաճ միջոցառումներ՝ նրա ներկայությունը հետապնդման կամ հանձնման նպատակով ապահովելու համար։ Այդ միջոցառումների մասին, անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով, անհետաձգելիորեն ծանուցվում է.
(ա) պետությանը, որի տարածքում կատարվել է հանցագործությունը,
(բ) պետությանը կամ պետություններին, որի (որոնց) քաղաքացին է ենթադրյալ հանցագործը, կամ, եթե նա քաղաքացիություն չունեցող անձ է, այն պետությանը, որի տարածքում նա մշտապես բնակվում է,
(գ) պետությանը կամ պետություններին, որոնց քաղաքացին է միջազգային պաշտպանությունից օգտվող տվյալ անձը կամ որի անունից նա իրականացրել է իր գործառույթները,
(դ) բոլոր այլ շահագրգիռ պետությունների, և
(ե) միջազգային կազմակերպությանը, որի ներկայացուցիչը կամ պաշտոնատար անձն է միջազգային պաշտպանությունից օգտվող տվյալ անձը։
2. Ցանկացած անձ, որի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված միջոցառումները, իրավունք ունի.
(ա) անհապաղ հաղորդակցվելու այն պետության մոտակա համապատասխան ներկայացուցչի հետ, որի քաղաքացին է ինքը կամ որն այլ կերպ իրավասու է պաշտպանելու նրա իրավունքները, կամ, եթե նա քաղաքացիություն չունեցող անձ է, այն պետության հետ, որին նա դիմում է խնդրանքով և որը համաձայն է պաշտպանելու նրա իրավունքները,
(բ) այցելելու այդ պետության ներկայացուցչին։