Հոդված 8
Հոդված 8
1. Եթե 2-րդ հոդվածում նշված հանցագործությունները որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ ներառված չեն մասնակից պետությունների միջև հանձնման ցանկացած պայմանագրում, դրանք համարվում են որպես այդպիսին ներառված նման պայմանագրերում։ Մասնակից պետությունները պարտավորվում են նման հանցագործությունները, որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, ներառել հանձնման վերաբերյալ իրենց միջև կնքվելիք ապագա ցանկացած պայմանագրում։
2. Եթե մասնակից պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, այլ մասնակից պետությունից, որի հետ չունի հանձնման պայմանագիր, ստանում է հանձնման մասին խնդրանք, ապա կարող է, եթե որոշում է հանձնել, սույն Կոնվենցիան դիտել որպես իրավական հիմք՝ նման հանցագործությունների կապակցությամբ հանձնման համար։ Հանձնումը ենթակա է խնդրանքն ստացած պետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգային դրույթներին և այլ պայմանների։
3. Մասնակից պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, իրենց միջև հարաբերություններում նման հանցագործությունները որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ ճանաչում են խնդրանքն ստացող պետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգային դրույթներին և այլ պայմաններին համապատասխան։
4. Մասնակից պետությունների միջև հարաբերություններում, հանձնման նպատակի համար, յուրաքանչյուր հանցագործությանը վերաբերվում են այնպես, ինչպես եթե այն կատարված լիներ ոչ միայն այն վայրում, ուր տեղի է ունեցել, այլև այն պետությունների տարածքում, որոնք 3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան պետք է հաստատեն իրենց իրավազորությունը։