Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Դիտավորյալ կատարումը՝

(ա) միջազգային պաշտպանությունից օգտվող անձի սպանության, առևանգման կամ նրա անձի կամ ազատության դեմ ցանկացած ոտնձգության,

(բ) միջազգային պաշտպանությունից օգտվող անձի պաշտոնական շենքի, բնակարանի կամ փոխադրամիջոցների վրա բռնի հարձակման, որը կարող է սպառնալ նրա անձին կամ ազատությանը,

(գ) ցանկացած նման հարձակում կատարելու սպառնալիքի,

(դ) ցանկացած նման հարձակում կատարելու փորձի, և

(ե) ցանկացած գործողության, որը հանդիսանում է նման հարձակմանը հանցակից մասնակցություն, յուրաքանչյուր մասնակից պետության կողմից իր ներպետական օրենսդրության համաձայն պետք է սահմանվի որպես հանցագործություն։

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն նման հանցագործությունների համար սահմանում է համապատասխան պատիժներ՝ հաշվի առնելով դրանց ծանրության բնույթը։

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերը մասնակից պետություններին որևէ կերպ չեն շեղում միջազգային պաշտպանությունից օգտվող անձի, նրա ազատության և արժանապատվության դեմ ուղղված այլ ոտնձգությունները կանխարգելող բոլոր համապատասխան միջոցառումները ձեռնարկելու միջազգային իրավունքի համաձայն ստանձնած պարտավորություններից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։