Հոդված 13
Հոդված 13
1. Մասնակից պետությունների միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ, եթե այն չի լուծվում բանակցությունների միջոցով, կողմերից մեկի խնդրանքով հանձնվում է արբիտրաժի։ Եթե արբիտրաժի համար խնդրանքից հետո վեց ամսվա ընթացքում կողմերը չեն կարողանում համաձայնել արբիտրաժի կազմավորման շուրջ, յուրաքանչյուր կողմ կարող է վեճը հանձնել Միջազգային դատարան՝ Դատարանի ստատուտին համապատասխան։
2. Յուրաքանչյուր մասնակից պետություն սույն Կոնվենցիան ստորագրելու կամ վավերացնելու կամ նրան միանալու ժամանակ կարող է հայտարարել, որ ինքն իրեն պարտավորված չի համարում սույն հոդվածի 1-ին կետով։ Մյուս մասնակից պետությունները պարտավորված չեն սույն հոդվածի 1-ին կետով նման վերապահում կատարած ցանկացած մասնակից պետության նկատմամբ։
3. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերապահում կատարած ցանկացած մասնակից պետություն ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել այդ վերապահումից՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով։