Հոդված 3
Հոդված 3
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն իր իրավազորությունը 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ հաստատելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկում է հետևյալ դեպքերում.
(ա) երբ հանցագործությունը կատարվում է տվյալ պետության տարածքում կամ տվյալ պետությունում գրանցված նավում կամ օդանավում,
(բ) երբ ենթադրյալ հանցագործը տվյալ պետության քաղաքացի է,
(գ) երբ հանցագործությունը կատարվում է միջազգային պաշտպանությունից օգտվող անձի դեմ, ինչպես սահմանված է 1-ին հոդվածում, որն իր կարգավիճակից, որպես այդպիսին, օգտվում է տվյալ պետության անունից իր կողմից իրականացվող գործառույթների ուժով։
2. Յուրաքանչյուր մասնակից պետություն այդ հանցագործությունների նկատմամբ իր իրավազորությունը հաստատելու համար անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկում է նաև այն դեպքում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է նրա տարածքում, և ինքը 8-րդ հոդվածի համաձայն նրան չի հանձնում սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված պետություններից որևէ մեկին։
3. Սույն Կոնվենցիան չի բացառում ցանկացած քրեական իրավազորություն, որն իրականացվում է ներպետական իրավունքի համաձայն։