Հոդված 4
Հոդված 4
Մասնակից պետությունները համագործակցում են 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կանխարգելման գործում, մասնավորապես.
(ա) ձեռնարկելով գործնականում հնարավոր բոլոր միջոցառումները, որպեսզի կանխարգելեն իրենց համապատասխան տարածքներում այդ հանցագործությունների կատարման նախապատրաստումն իրենց տարածքներում կամ դրանցից դուրս,
(բ) փոխանակելով տեղեկատվություն և համակարգելով վարչական ու այլ համապատասխան միջոցառումների ձեռնարկումը, որոնք անհրաժեշտ են նման հանցագործությունների կատարումը կանխելու համար։