Հոդված 5
Հոդված 5
1. Մասնակից պետությունը, որի տարածքում կատարվել է 2-րդ հոդվածում նշված հանցագործություններից ցանկացածը, եթե հիմքեր ունի համոզված լինելու, որ ենթադրյալ հանցագործը լքել է իր տարածքը, բոլոր այլ շահագրգիռ պետություններին, անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով, հաղորդում է կատարված հանցագործությանն առնչվող բոլոր փաստերը և ենթադրյալ հանցագործի ինքնության վերաբերյալ առկա ողջ տեղեկատվությունը։
2. Միջազգային պաշտպանությունից օգտվող անձի դեմ 2-րդ հոդվածում նշված ցանկացած հանցագործության կատարման դեպքում, յուրաքանչյուր մասնակից պետություն, որն ունի զոհերի և հանցագործության հանգամանքների վերաբերյալ տեղեկություն, ջանում է այն, իր ներպետական օրենսդրությամբ նախատեսված պայմաններով, ամբողջությամբ ու անհապաղ փոխանցել այն մասնակից պետությանը, որի անունից այդ անձն իրականացնում էր իր գործառույթները։