Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են նաև յուրաքանչյուր պետության օրենսդրությանը համապատասխան՝

ա) բոլոր պատշաճ միջոցներով կանխարգելել մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը, որը նպաստում է այդ արժեքների ապօրինի ներմուծմանը կամ արտահանմանը,

բ) ձեռնարկել միջոցներ, որպեսզի իրենց իրավասու ծառայությունները համագործակցեն ապօրինի արտահանված մշակութային արժեքներն օրինական սեփականատերերին հնարավորինս արագ վերադարձնելու նպատակով,

գ) թույլատրել օրինական սեփականատիրոջ կողմից կամ անունից հայցի հարուցում՝ կորսված կամ գողացված մշակութային արժեքների վերադարձման համար,

դ) ճանաչել սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետության անկապտելի իրավունքը՝ որոշ մշակութային արժեքներ որակելու և հայտարարելու անօտարելի, որոնք, դրանից ելնելով, չպետք է ipsօ factօ արտահանվեն, և նպաստել շահագրգիռ պետություններին վերադարձնելու այդպիսի մշակութային արժեքները, եթե դրանք արտահանվել են ավելի վաղ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։