Հոդված 17
Հոդված 17
1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները կարող են դիմել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը տեխնիկական աջակցության համար, մասնավորապես, հետևյալի կապակցությամբ՝
ա) տեղեկատվության և կրթության,
բ) խորհրդատվության և փորձագետների ծառայությունների,
գ) համակարգման և բարի ծառայությունների:
2. Միավորված ազգերի՝ կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը կարող է իր նախաձեռնությամբ կատարել հետազոտություններ և հրապարակել ուսումնասիրություններ մշակութային արժեքների ապօրինի տեղափոխման վերաբերյալ:
3. Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունն այդ նպատակով կարող է նաև համագործակցել ոչ կառավարական ցանկացած իրավասու կազմակերպության հետ:
4. Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը կարող է իր նախաձեռնությամբ մասնակից պետություններին անել առաջարկություններ՝ ուղղված սույն Կոնվենցիայի կատարմանը:
5. Կոնվենցիայի առնվազն երկու մասնակից պետությունների խնդրանքով, որոնց միջև Կոնվենցիայի կատարման վերաբերյալ տարաձայնություններ են ծագել, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է առաջարկել իր բարի ծառայությունները՝ նրանց միջև համաձայնություն հաստատելու համար: