Հոդված 22
Հոդված 22
Սույն Կոնվենցիայի մասնակից պետություններն ընդունում են, որ նրա գործողությունը տարածվում է ոչ միայն իրենց մետրոպոլիայի տարածքների, այլև այն տարածքների վրա, որոնց արտաքին հարաբերությունների համար պատասխանատու են. նրանք պարտավորվում են, եթե անհրաժեշտ է, վավերացման, ընդունման կամ միանալու պահին, կամ ավելի վաղ խորհրդակցել նշված տարածքների կառավարությունների կամ իրավասու իշխանությունների հետ, որպեսզի ապահովեն այդ տարածքներում Կոնվենցիայի կատարումը, ինչպես նաև Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին ծանուցել այն տարածքների մասին, որտեղ Կոնվենցիան պետք է կատարվի: Այդ ծանուցագիրն ուժի մեջ է մտնում ստացվելուց երեք ամիս անց: