Հոդված 5
Հոդված 5
Սույն Կոնվենցիայի մասնակից պետություններն իրենց մշակութային արժեքների պաշտպանությունն ապօրինի ներմուծումից, արտահանումից և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումից ապահովելու նպատակով պարտավորվում են իրենց տարածքում, յուրաքանչյուր երկրի պայմանները հաշվի առնելով, ստեղծել մշակութային ժառանգության պաշտպանության մեկ կամ մի քանի ազգային ծառայություններ, եթե նման ծառայություններ դեռևս ստեղծված չեն՝ ապահովված որակյալ անձնակազմի այնպիսի թվաքանակով, որն անհրաժեշտ է ներքոհիշյալ գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար.
ա) նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովող և, մասնավորապես, կարևոր մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումն ու դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը,
բ) պաշտպանվող արժեքների ազգային գրանցամատյանի հիման վրա կազմել և նորացնել պետական և մասնավոր կարևոր մշակութային արժեքների ցուցակը, որոնց արտահանումը կնշանակեր ազգային մշակութային ժառանգության զգալի աղքատացում,
գ) նպաստել մշակութային արժեքները պահպանելու և հանրամատչելի դարձնելու համար անհրաժեշտ գիտական ու տեխնիկական հաստատությունների (թանգարաններ, գրադարաններ, արխիվներ, լաբորատորիաներ, արվեստանոցներ և այլն) զարգացմանը և ստեղծմանը,
դ) կազմակերպել վերահսկողություն հնագիտական պեղումների նկատմամբ, ապահովել որոշակի մշակութային արժեքների «in sitս» (իրենց տեղում) պահպանումը և պաշտպանել հնագիտական հետագա պեղումների համար նախատեսված որոշ շրջաններ,
ե) շահագրգիռ անձանց (թանգարանապահների, հավաքողների, անտիկվարիատի վաճառականների և այլոց) համար սահմանել սույն Կոնվենցիայում ձևակերպված էթիկայի սկզբունքներին համապատասխանող կանոններ և քայլեր ձեռնարկել դրանց կատարումն ապահովելու համար,
զ) ձեռնարկել կրթական միջոցառումներ բոլոր պետությունների մշակութային ժառանգության նկատմամբ հարգանք ձևավորելու ու ամրապնդելու և սույն Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ գիտելիք տարածելու նպատակով,
է) հետևել, որպեսզի մշակութային արժեքի անհետացման յուրաքանչյուր դեպք ստանա համապատասխան հրապարակայնություն: