Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Կոնվենցիայի նպատակների համար մշակութային արժեքներ են համարվում կրոնական կամ աշխարհիկ բնույթի այն արժեքները, որոնք յուրաքանչյուր պետության կողմից դիտվում են որպես հնագիտության, նախապատմական ժամանակաշրջանի, պատմության, գրականության, արվեստի և գիտության համար նշանակություն ունեցող արժեքներ, և որոնք պատկանում են ներքոհիշյալ խմբերին՝

ա) բուսական և կենդանական աշխարհի, հանքաբանության, անատոմիայի հազվագյուտ հավաքածուներ ու նմուշներ, հնէաբանության համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ,

բ) պատմությանը վերաբերող, ներառյալ՝ գիտության և տեխնիկայի պատմությունը, ռազմական և սոցիալական պատմությունը, ինչպես նաև ազգային գործիչների, մտածողների, գիտնականների ու արվեստագետների կյանքի և ազգային կարևորության իրադարձությունների հետ կապված գույքը,

գ) հնագիտական պեղումների (կանոնավոր ու ծածուկ) և հնագիտական հայտնագործությունների առարկաներ,

դ) գեղարվեստական ու պատմական մասնատված հուշարձանների և հնագիտական վայրերի բաղկացուցիչ մասեր,

ե) ավելի քան հարյուրամյա հնության առարկաներ, ինչպիսին են արձանագրությունները, մետաղադրամները և փորագրված կնիքները,

զ) ազգաբանական նշանակության նյութեր,

է) գեղարվեստական նշանակության գույք, ինչպիսին են.

(i) ցանկացած հիմքի վրա և ցանկացած նյութերով կատարված ամբողջովին ձեռքի աշխատանք հանդիսացող կտավները, նկարները և գծանկարները (բացառությամբ արդյունաբերական նմուշների և ձեռքի աշխատանքով զարդարված արդյունաբերական արտադրանքի),

(ii) ցանկացած նյութից ստեղծված յուրօրինակ արձանները և քանդակները,

(iii) յուրօրինակ փորագրությունները, էստամպներն ու վիմագրությունները,

(iv) ցանկացած նյութից գեղարվեստական յուրօրինակ համադրումները և մոնտաժները,

ը) հատուկ հետաքրքրություն (պատմական, գեղարվեստական, գիտական, գրական և այլն) ներկայացնող հազվագյուտ ձեռագրեր և սկզբնագիր գրքեր, հնագույն գրքեր, փաստաթղթեր և հրատարակություններ՝ առանձին կամ հավաքածուներով,

թ) փոստային նամականիշներ, հարկային և համանման նամականիշներ՝ առանձին կամ հավաքածուներով,

ժ) արխիվներ, ներառյալ՝ ձայնագրությունների, լուսանկարների արխիվները և կինոարխիվները,

ժա) ավելի քան հարյուրամյա հնության կահույք և երաժշտական հնագույն գործիքներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։