Հոդված 10
Հոդված 10
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են՝
ա) կրթության, տեղեկատվության և զգոնության միջոցով սահմանափակել սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետությունից ապօրինաբար արտահանված մշակութային արժեքների տեղափոխումը և, յուրաքանչյուր երկրի պայմաններին համապատասխան, անտիկվարիատի վաճառականներին պարտավորեցնել քրեական պատժամիջոցների սպառնալիքի ներքո վարելու գրանցամատյան՝ այնտեղ նշելով մշակութային արժեքի ծագումը, մատակարարի ազգանունն ու հասցեն, վաճառված ամեն մի առարկայի նկարագրությունն ու արժեքը, ինչպես նաև՝ մշակութային արժեքների գնորդներին տեղեկացնել այդ արժեքների վրա արտահանման արգելքի տարածման հնարավորության մասին,
բ) ձգտել կրթական միջոցների օգնությամբ հասարակության գիտակցության մեջ ձևավորել ու զարգացնել մշակութային արժեքների նշանակության և մշակութային ժառանգությանը գողությամբ, գաղտնի պեղումներով և ապօրինի արտահանմամբ սպառնացող վտանգի գիտակցում: