Հոդված 15
Հոդված 15
Սույն Կոնվենցիան ոչ մի կերպ չի խոչընդոտում մասնակից պետություններին միմյանց միջև կնքելու հատուկ համաձայնագրեր կամ շարունակելու կիրառել արդեն կնքված համաձայնագրերը՝ նախքան շահագրգիռ պետություններում սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելն իրենց ծագման պետության տարածքից որևէ պատճառով արտահանված մշակութային արժեքների վերադարձման առնչությամբ: