Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Կոնվենցիայի մասնակից պետություններն ընդունում են, որ մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այդ արժեքների ծագման պետությունների մշակութային ժառանգության աղքատացման գլխավոր պատճառներից են, և որ միջազգային համագործակցությունն առավել գործուն միջոցներից մեկն է՝ ապահովելու յուրաքանչյուր երկրի մշակութային արժեքների պաշտպանությունը նման վտանգներից:
2. Այդ նպատակով մասնակից պետությունները պարտավորվում են իրենց տրամադրության տակ եղած միջոցներով հակազդել նման պրակտիկային, մասնավորապես, վերացնելով դրա պատճառները, վերջ դնելով գոյություն ունեցող պրակտիկային և օգնելով կատարելու անհրաժեշտ փոխհատուցումներ: