Հոդված 4
Հոդված 4
Սույն Կոնվենցիայի մասնակից պետություններն ընդունում են, որ սույն Կոնվենցիայի նպատակների համար յուրաքանչյուր պետության մշակութային ժառանգությունը ներառում է ներքոհիշյալ խմբերին պատկանող արժեքները՝
ա) տվյալ պետության քաղաքացիների կողմից անհատապես կամ կոլեկտիվ ստեղծված մշակութային արժեքները և տվյալ պետության համար կարևոր նշանակություն ունեցող այն մշակութային արժեքները, որոնք ստեղծվել են այդ պետության տարածքում՝ այդտեղ բնակվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից,
բ) ազգային տարածքում հայտնաբերված մշակութային արժեքներ,
գ) հնագիտական, ազգագրական և բնագիտական արշավախմբերի՝ մշակութային արժեքների ծագման երկրի իրավասու իշխանությունների համաձայնությամբ ձեռք բերած արժեքներ,
դ) կամավոր փոխանակումների արդյունքում ձեռք բերված մշակութային արժեքներ,
ե) որպես նվիրատվություն ստացված կամ արժեքների ծագման երկրի իրավասու իշխանությունների համաձայնությամբ օրինական կարգով գնված մշակութային արժեքներ: