Հոդված 6
Հոդված 6
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են՝
ա) սահմանել համապատասխան հավաստագիր, որով արտահանող պետությունը հավաստում է, որ տվյալ մշակութային արժեքի արտահանումը թույլատրված է: Այդ վկայականը պետք է կցվի կանոններին համապատասխան արտահանվող բոլոր մշակութային արժեքներին,
բ) արգելել սեփական տարածքից մշակութային այն արժեքների արտահանումը, որոնց կցված չէ վերոհիշյալ հավաստագիրը,
գ) սույն արգելքի մասին համապատասխան կարգով տեղեկացնել հասարակությանը և, մասնավորապես, այն անձանց, որոնք կարող են արտահանել կամ ներմուծել մշակութային արժեքներ: