Հոդված 7
Հոդված 7
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են՝
ա) ազգային օրենսդրությանը համապատասխան ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ուղղված իրենց տարածքում գտնվող թանգարանների և նման ուրիշ հաստատությունների կողմից Կոնվենցիայի մասնակից այլ պետությունից ծագող այն մշակութային արժեքների ձեռքբերումը կանխելուն, որոնք ապօրինաբար արտահանվել են սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո: Ամեն անգամ, երբ դա հնարավոր է, մշակութային արժեքի ծագման՝ սույն Կոնվենցիայի մասնակից պետությանը տեղեկացնել երկու պետություններում Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո այդ պետությունից ապօրինաբար արտահանված մշակութային արժեքը վերադարձնելու առաջարկության մասին,
բ) (i) արգելել սույն Կոնվենցիայի մասնակից այլ պետության թանգարանից կամ կրոնական և աշխարհիկ հանրային հուշարձանից, կամ նման հաստատությունից շահագրգիռ պետություններում սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո հափշտակված մշակութային արժեքների ներմուծումը, պայմանով, որ այդ արժեքն առկա է տվյալ հաստատությանը պատկանող առարկաների ցուցակում,
(ii) մասնակից պետության պահանջով համապատասխան քայլեր ձեռնարկել երկու շահագրգիռ պետություններում սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո ներմուծված ցանկացած նման մշակութային արժեքի հայտնաբերման և վերադարձման համար, պայմանով, որ խնդրանք ներկայացրած պետությունը բարեխիղճ գնորդին կամ անձին, որն այդ արժեքի նկատմամբ ունի օրինական իրավունք, վճարի արդար փոխհատուցում: Հետախուզման և վերադարձման խնդրանքներն ուղարկվում են դիվանագիտական ուղիներով: Խնդրանք ներկայացրած կողմն իր հաշվին ներկայացնում է փաստաթղթեր և այլ ապացույցներ, որոնք անհրաժեշտ են հետախուզման և վերադարձնելու պահանջի իրավունքի հաստատման համար: Կողմերը սույն հոդվածին համապատասխան վերադարձվող մշակութային արժեքներից մաքսատուրքեր կամ այլ տուրքեր չեն գանձում: Մշակութային արժեքի վերադարձման և փոխանցման հետ կապված բոլոր ծախսերը կրում է խնդրանք ներկայացնող կողմը: