Հոդված 1
Հոդված 1
Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝
ա) «հնչյունագիր» նշանակում է որևէ կատարման հնչյունների կամ այլ հնչյունների բացառապես ունկնդրելու համար ամրագրումը.
բ) «հնչյունագրեր արտադրող» նշանակում է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որն առաջինն է ամրագրում որևէ կատարման հնչյուններ կամ այլ հնչյուններ.
գ) «կրկնօրինակ» նշանակում է իր (առարկա), որը պարունակում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն հնչյունագրից վերցրած հնչյուններ և ընդգրկում է տվյալ հնչյունագրում արձանագրված բոլոր հնչյունները կամ դրանց էական մասը.
դ) «հասարակության մեջ տարածում» նշանակում է ցանկացած գործողություն, որի շնորհիվ ուղղակիորեն կամ անուղղակիորեն հնչյունագրերի կրկնօրինակներ են առաջարկվում ողջ հասարակությանը կամ նրա որևէ հատվածին: