Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Ցանկացած Պայմանավորվող պետություն, որը պահպանություն է ընձեռում հեղինակային իրավունքի կամ այլ բացառիկ իրավունքի միջոցով կամ էլ քրեական պատժամիջոցներով, կարող է հնչյունագրեր արտադրողների պաշտպանության վերաբերյալ իր ազգային օրենսդրության մեջ նախատեսել նույնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք թույլատրվում են գրական կամ արվեստի ստեղծագործությունների հեղինակների պաշտպանության առնչությամբ: Սակայն ոչ մի հարկադիր լիցենզիա չի կարող թույլատրվել, եթե բավարարված չեն բոլոր հետևյալ պայմանները.

ա) կրկնօրինակումը միմիայն ուսումնական կամ գիտահետազոտական նպատակներով օգտագործման համար է.

բ) լիցենզիան օրինական կլինի կրկնօրինակման համար միայն այն Պայմանավորվող պետության տարածքում, որի իրավասու մարմինը տվել է այդ լիցենզիան, և չպետք է տարածվի կրկնօրինակների արտահանման վրա.

գ) լիցենզիայով կատարված կրկնօրինակումը առաջացնում է վերը նշված մարմնի կողմից որոշված արդարացի վարձատրություն՝ հաշվի առնելով, inter alia, կատարվելիք կրկնօրինակների թիվը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։