Հոդված 13
Հոդված 13
1. Սույն Կոնվենցիան ստորագրվում է մեկ օրինակով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներով, ընդ որում, չորս տեքստերն էլ հավասարազոր են:
2. Արաբերեն, գերմաներեն, իտալերեն, հոլանդերեն, պորտուգալերեն լեզուներով պաշտոնական տեքստերը սահմանվում են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենի կողմից՝ շահագրգիռ կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո:
3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը տեղեկացնում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենին, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին և Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենին՝
ա) սույն Կոնվենցիան ստորագրողների մասին.
բ) վավերագիրը, ընդունման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ տալու մասին.
գ) սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին.
դ) 11-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն ծանուցված ցանկացած հայտարարագրի մասին.
ե) չեղյալ համարելու վերաբերյալ ծանուցումներ ստանալու մասին:
4. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենը 9-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված պետություններին տեղեկացնում է նախորդ կետի համաձայն ստացված ծանուցումների և 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն արված ցանկացած հայտարարագրի մասին: Այդպիսի հայտարարագրերի մասին նա տեղեկացնում է նաև Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին և Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր տնօրենին:
5. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի երկուական հաստատված օրինակ փոխանցում է 9-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված պետություններին:
Ի հավաստումն որի ներքոստորագրյալները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ժնև քաղաքում 1971 թվականի հոկտեմբերի 29-ին:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի 31-ից: