Հոդված 8
Հոդված 8
1. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջազգային բյուրոն պետք է հնչյունագրերի պահպանության վերաբերյալ տեղեկատվություն հավաքի և հրապարակի: Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն անհապաղ պետք է հաղորդի Միջազգային բյուրոյին բոլոր նոր օրենքները և պաշտոնական տեքստերը այս նյութի վերաբերյալ:
2. Հարցման դեպքում Միջազգային բյուրոն ցանկացած Պայմանավորվող պետության պետք է տեղեկություն տրամադրի սույն Կոնվենցիային վերաբերող հարցերի մասին, ինչպես նաև պետք է դասընթացներ վարի և ծառայություններ մատուցի, որոնք նախատեսված են՝ նպաստելու սույն Կոնվենցիայում նախատեսված պաշտպանությանը:
3. Միջազգային բյուրոն վերը նշված 1-ին և 2-րդ կետերում թվարկված գործառույթները պետք է իրականացնի՝ համագործակցելով Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության և Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ՝ իրենց համապատասխան իրավասությունների շրջանակներում գտնվող հարցերի վերաբերյալ: