Հոդված 11
Հոդված 11
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերագիրը, ընդունման կամ միանալու մասին հինգերորդ փաստաթուղթը ի պահ տալուց երեք ամիս անց:
2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում, ընդունում կամ միանում է սույն Կոնվենցիային վավերագիրը, ընդունման կամ միանալու մասին հինգերորդ փաստաթուղթն ի պահ տալուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երեք ամիս անց այն օրից, երբ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը, համաձայն 13-րդ հոդվածի 4-րդ կետի, պետություններին տեղեկացնում է նրա՝ փաստաթուղթն ի պահ տալու մասին:
3. Յուրաքանչյուր պետություն վավերացման, ընդունման կամ միանալու պահին կամ ավելի ուշ կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հղված ծանուցմամբ հայտարարել, որ սույն Կոնվենցիան կիրառվում է բոլոր այն տարածքների կամ դրանցից որևէ մեկի նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է: Այդ ծանուցումը ուժի մեջ կմտնի այն ստանալու պահից երեք ամիս անց:
4. Այնուամենայնիվ, նախորդ կետը ոչ մի պարագայում չի կարող մեկնաբանվել իբրև Պայմանավորվող պետության կողմից իրական իրավիճակի ճանաչում կամ լուռ ընդունում ենթադրող` կապված այն տարածքի հետ, որի նկատմամբ նշված կետի հիման վրա մեկ այլ պետության կողմից կիրառվում է սույն Կոնվենցիան: