Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Եթե, որպես հնչյունագրեր արտադրողների պահպանության պայման, Պայմանավորվող պետությունը իր ազգային օրենսդրությամբ պահանջում է ձևականությունների կատարում, ապա դրանք այն դեպքում են համարվում կատարված, երբ հասարակության մեջ տարածված հնչյունագրի բոլոր թույլատրված կրկնօրինակները կամ դրանց տուփերը կրում են «P» նշանը պարունակող գրառում՝ առաջին հրապարակման տարեթվի նշումով, որը պետք է տեղադրված լինի այնպես, որ տրամաբանորեն հաղորդի պահպանության պահանջի մասին, իսկ եթե կրկնօրինակները կամ դրանց տուփերը չեն նույնականացնում արտադրողին, նրա իրավահաջորդին կամ բացառիկ լիցենզառուին (նշելով նրա անունը, ապրանքային նշանը կամ այլ համապատասխան նշումներ), ապա գրառումը պետք է ընդգրկի նաև արտադրողի, նրա իրավահաջորդի կամ բացառիկ լիցենզառուի անունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։