Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Սույն Կոնվենցիան ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի այնպես, որ սահմանափակի կամ ոտնահարի որևէ ազգային օրենքով կամ միջազգային համաձայնագրով հեղինակների, կատարողների, հնչյունագրեր արտադրողների կամ հեռարձակող կազմակերպությունների՝ որևէ այլ կերպով երաշխավորված պաշտպանությունը:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետության ազգային օրենսդրության խնդիրն է որոշել այն ծավալը, եթե այդպիսին գոյություն ունի, որի չափով կատարողները, որոնց կատարումներն ամրագրված են հնչյունագրում, իրավունք ունեն օգտվելու պաշտպանությունից, ինչպես նաև՝ որոշել ցանկացած այդպիսի պաշտպանությունից օգտվելու պայմանները:

3. Ոչ մի Պայմանավորվող պետություն պարտավորված չէ կիրառելու սույն Կոնվենցիայի դրույթները ցանկացած հնչյունագրի նկատմամբ, որն ամրագրվել է նախքան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը տվյալ պետության նկատմամբ:

4. Ցանկացած Պայմանավորվող պետություն, որը 1971 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ հնչյունագրեր արտադրողներին պաշտպանություն է ընձեռում՝ հիմնվելով բացառապես առաջին ամրագրման վայրի վրա, կարող է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենին ի պահ տրված ծանուցմամբ հայտարարել, որ ինքը կկիրառի սույն չափանիշը արտադրողի քաղաքացիության չափանիշի փոխարեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։