Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Սույն Կոնվենցիան ի պահ է տրվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Մինչև 1972 թվականի ապրիլի 30-ը այն բաց է ստորագրման համար ցանկացած պետության կողմից, որը Միավորված ազգերի կազմակերպության անդամ է, Միավորված ազգերի կազմակերպության հետ կապված ցանկացած մասնագիտացված գործակալության կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ է կամ էլ մասնակից է Միջազգային դատարանի կանոնադրությանը:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման կամ ընդունման ստորագրող պետությունների կողմից: Այն անդամակցության համար բաց է սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկացած պետության համար:

3. Վավերագիրը, ընդունման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ են տրվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

4. Ենթադրվում է, որ այն պահին, երբ պետությունը պարտավորվում է սույն Կոնվենցիայով, նա պետք է ի վիճակի լինի իրագործելու սույն Կոնվենցիայի դրույթները իր ազգային օրենսդրության համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։