Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խոչընդոտում շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների խաղաղ նպատակներով օգտագործմանը և չեն հակասում այդպիսի օգտագործանն առնչվող միջազգային իրավունքի ընդունված սկզբունքներին և կիրառելի նորմերին:

2. Սույն Կոնվենցիայի անդամ պետությունները պարտավորվում են նպաստել շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ գիտական և տեխնիկական տեղեկատվության հնարավորինս լիարժեք փոխանակմանը և իրավունք ունեն մասնակցելու այդպիսի փոխանակմանը: Այն անդամ պետությունները, որոնք կարող են այդպես գործել, առանձին կամ այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ նպաստում են շրջակա միջավայրի պահպանման, բարելավման և խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում միջազգային տնտեսական և գիտական համագործակցության ծավալմանը` պատշաճ կերպով հաշվի առնելով աշխարհի զարգացող տարածաշրջանների կարիքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։