Հոդված 6
Հոդված 6
1. Սույն Կոնվենցիայի ցանկացած անդամ պետություն կարող է առաջարկել փոփոխություններ և լրացումներ կատարել սույն Կոնվենցիայում: Ցանկացած առաջարկվող փոփոխության տեքստը ներկայացվում է ավանդապահին, որն այն անհապաղորեն ուղարկում է բոլոր անդամ պետություններին:
2. Փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն ընդունած յուրաքանչյուր անդամ պետության համար անդամ պետությունների մեծամասնության կողմից այն ընդունելու մասին փաստաթղթերն ավանդապահին ի պահ հանձնելու պահից: Հետագայում ցանկացած մնացած անդամ պետության համար փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից: