Հոդված 8
Հոդված 8
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից հինգ տարի հետո, ավանդապահի կողմից Ժնևում /Շվեյցարիա/ գումարվում է Կոնվենցիայի անդամ պետությունների համաժողով: Համաժողովին քննության կենթարկվի Կոնվենցիայի կատարման գործընթացը` դրա նպատակների ու դրույթների իրականացման մեջ հավաստիանալու նպատակով, և, մասնավորապես, կքննարկվի շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների ռազմական կամ ցանկացած այլ թշնամական օգտագործման սպառնալիքների վերացմանն առնչվող 1-ին հոդվածի 1-ին կետի դրույթների կատարման արդյունավետությունը:
2. Հետագայում, ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ հաճախականությամբ, սույն Կոնվենցիայի անդամ պետությունների մեծամասնությունը կարող է հետամուտ լինել նույն նպատակներով համաժողովի գումարման` դրա համար դիմում ներկայացնելով ավանդապահին:
3. Սակայն այն դեպքում, եթե նախորդ համաժողովից հետո տասը տարվա ընթացքում սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով համաժողով չի գումարվել, ապա ավանդապահը հարցնում է բոլոր անդամ պետությունների կարծիքները այդպիսի համաժողով գումարելու անհրաժեշտության վերաբերյալ: Եթե անդամ պետությունների մեկ երրորդը կամ դրանցից տասը` կախված այն բանից, թե որ թիվն ավելի փոքր կլինի, դրական կարծիք կարտահայտեն, ապա ավանդապահն անհապաղորեն միջոցներ է ձեռնարկում համաժողով գումարելու համար: