Հոդված 9
Հոդված 9
1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար բոլոր անդամ պետությունների կողմից: Ցանկացած պետություն, որը չի ստորագրի Կոնվենցիան մինչև 3-րդ հոդվածի համաձայն դրա ուժի մեջ մտնելը, կարող է դրան միանալ ցանկացած ժամանակ:
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման այն ստորագրած պետությունների կողմից: Վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում քսան կառավարությունների կողմից սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան վավերագրերն ի պահ հանձնելու պահից:
4. Այն պետությունների համար, որոնց վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվելու սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո, այն ուժի մեջ է մտնում դրանց վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու պահից:
5. Ավանդապահը սույն Կոնվենցիան ստորագրած և դրան միացած բոլոր պետություններին անհապաղորեն ծանուցում է յուրաքանչյուր ստորագրման, վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու, սույն Կոնվենցիայի և դրանում ցանկացած փոփոխության ուժի մեջ մտնելու ամսաթվերի մասին, ինչպես նաև իր կողմից ստացված այլ ծանուցագրերի մասին:
6. Սույն Կոնվենցիան գրանցվելու է ավանդապահի կողմից` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան: