Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Վավերացում, ընդունում, հաստատում և միացում

1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման այն ստորագրած պետությունների և տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից:

2. Սույն Կոնվենցիան բաց է 16-րդ հոդվածում նշված պետությունների կողմից միանալու համար 1991 թվականի սեպտեմբերի 3-ից:

3. Վավերացման, ընդունման, հաստատման և միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը կատարում է ավանդապահի պարտականությունները:

4. 16-րդ հոդվածում նշված ցանկացած կազմակերպություն, սույն Կոնվենցիայի անդամ դառնալով, այն դեպքում, երբ այդ կազմակերպության անդամ պետություններից ոչ մեկը սույն Կոնվենցիայի Կողմ չի հանդիսանում, ստանձնում է սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր պարտավորությունները: Նման դեպքերում ինչպես այն կազմակերպությունն, այդպես էլ իր անդամ պետությունները չեն կարող միաժամանակ օգտվել սույն Կոնվենցիայով սահմանված իրավունքներից:

5. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերում, 16-րդ հոդվածում նշված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունները հայտարարում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի մասին: Այդ կազմակերպությունները նաև ավանդապահին տեղեկացնում են իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած փոփոխության մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։