Հոդված 6
Հոդված 6
Վերջնական որոշում
1. Կողմերն ապահովում են, որ պլանավորված գործունեության վերաբերյալ վերջնական որոշման մեջ համապատասխան կերպով հաշվի առնվեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները` ներառյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը և 3-րդ հոդվածի 8-րդ կետի և 4-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան ստացված դիտողությունները, ինչպես նաև 5-րդ հոդվածում նշված խորհրդակցությունների արդյունքները:
2. Ծագման Կողմը ազդեցության ենթարկված Կողմին հայտնում է պլանավորված գործունեության վերաբերյալ ընդունված որոշման և դրա համար հիմք ծառայած պատճառների և նկատառումների մասին:
3. Եթե պլանավորված գործունեության զգալի անդրսահմանային ազդեցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, որն առկա չէր այդ գործունեության վերաբերյալ որոշում ընդունելու պահին և որը կարող էր զգալիորեն ազդել այդ որոշման վրա, հայտնի է դառնում շահագրգիռ Կողմին այդ գործունեության իրականացումը սկսելուց առաջ, ապա այդ Կողմն այդ մասին անհապաղորեն տեղեկացնում է այլ շահագրգիռ Կողմին կամ Կողմերին: Ցանկացած շահագրգիռ Կողմի խնդրանքով կարող են խորհրդակցություններ կազմակերպվել այդ որոշումը վերանայելու անհրաժեշտության հարցի քննարկման համար: