Հոդված 4
Հոդված 4
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի պատրաստում
1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ներկայացվում են ծագման Կողմի իրավասու մարմնին, պարունակում է, նվազագույնը, 2-րդ հավելվածում նկարագրված տեղեկությունները:
2. Ծագման Կողմը ազդեցության ենթարկված Կողմին, համապատասխան կերպով` համատեղ մարմնի միջոցով, եթե այդպիսին գործում է, ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը: Շահագրգիռ Կողմերն ապահովում են այդ փաստաթղթերի տարածումը ազդեցության ենթարկված Կողմի մարմինների և հանրության միջև այն տարածքներում, որոնք, ամենայն հավանականությամբ, ազդեցության կենթարկվեն, ինչպես նաև դիտողությունների ուղղակիորեն կամ, անհրաժեշտության դեպքում, ծագման Կողմի միջոցով փոխանցումը ծագման Կողմի իրավասու մարմնին` մինչև պլանավորված գործունեության վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը հարմար ժամկետներում: