Հոդված 18
Հոդված 18
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին տասնվեցերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
2. Սույն հոդվածի իմաստով, տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային որևէ կազմակերպության կողմից ի պահ հանձնված փաստաթուղթը չի դիտարկվում որպես այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերը լրացնող փաստաթուղթ:
3. 16-րդ հոդվածում նշված ցանկացած պետության կամ կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան, կամ միանում է դրան` վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին տասնվեցերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կամ կազմակերպության կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը: