Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա կազմակերպվող խորհրդակցություններ

Ծագման Կողմը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը պատրաստելուց հետո և առանց չհիմնավորված հետաձգումների, խորհրդակցություններ է կազմակերպում ազդեցության ենթարկված համապատասխան Կողմի հետ մասնավորապես պլանավորված գործունեության պոտենցիալ անդրսահմանային ազդեցության հարցերի և այդ ազդեցության նվազեցման կամ վերացման շուրջ: Խորհրդակցությունները կարող են վերաբերել.

ա/ պլանավորված գործունեության հնարավոր այլընտրանքային տարբերակների մշակմանը` ներառյալ որևէ գործողության չդիմելու տարբերակը, և պլանավորված գործունեության զգալի վնասակար անդրսահմանային ազդեցության նվազեցման հնարավոր միջոցներին և ծագման Կողմի միջոցների հաշվին իրականացվող` այդ միջոցների կիրառման արդյունքների մոնիտորինգին,

բ/ պլանավորված գործունեության ցանկացած տեսակի զգալի վնասակար անդրսահմանային ազդեցության նվազեցման նպատակով ցուցաբերվող փոխադարձ աջակցության այլ ձևերի մշակմանը, և

գ/ պլանավորված գործունեության հետ առնչվող ցանկացած այլ հարցերին:

Այդպիսի խորհրդակցությունների կազմակերպման նախնական փուլում Կողմերը համաձայնեցնում են դրանց անցկացման ժամկետները: Ցանկացած այդպիսի խորհրդակցություն կազմակերպվում են համապատասխան համատեղ մարմնի միջոցով, եթե այդպիսին գործում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։