Հոդված 7
Հոդված 7
Հետծրագրային վերլուծություն
1. Հաշվի առնելով գործունեության այն տեսակի հավանական վնասակար անդրսահմանային ազդեցությունը, որի համար սույն Կոնվենցիային համապատասխան իրականացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, շահագրգիռ Կողմերը` դրանցից մեկի խնդրանքով, որոշում են կայացնում հետծրագրային վերլուծության անցկացման անհրաժեշտության, իսկ անցկացման դեպքում` դրա ծավալների վերաբերյալ: Հետծրագրային ցանկացած վերլուծություն ներառում է, մասնավորապես, հսկողության իրականացում տվյալ գործունեության նկատմամբ և ցանկացած վնասակար անդրսահմանային ազդեցության բնորոշում: Այդպիսի հսկողությունը և բնորոշումը կարող են անցկացվել 5-րդ հավելվածում նշված նպատակներին հասնելու համար:
2. Եթե հետծրագրային վերլուծության արդյունքում ծագման Կողմը կամ ազդեցության ենթարկված Կողմը բավարար հիմքեր ունեն համարելու, որ տեղի է ունեցել զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն կամ հայտնաբերվել են գործոններ, որոնք կարող են հանգեցնել նման ազդեցության, նա այդ մասին անհապաղորեն տեղեկացնում է այլ Կողմին: Շահագրգիռ Կողմերը խորհրդակցություններ են կազմակերպում ազդեցության նվազեցմանը կամ վերացմանն ուղղված միջոցներ մշակելու նպատակով: