Հոդված 9
Հոդված 9
Հետազոտությունների ծրագրեր
Կողմերն առանձնակի ուշադրություն են դարձնում հատուկ հետազոտական ծրագրերի մշակմանը կամ ավելի ակտիվ իրականացմանը, ինչն ուղղված է.
ա/ պլանավորված գործունեության հետևանքների քանակական և որակական գնահատականի որոշման գործող մեթոդների կատարելագործմանը,
բ/ պատճառահետևանքային կապերի և շրջակա միջավայրի ռացիոնալ համալիր կառավարման գործում դրանց դերի ավելի խորը իմացությանը,
գ/ պլանավորված գործունեության վերաբերյալ որոշումների կատարման արդյունավետության վերլուծության և մոնիտորինգի իրականացմանը` ազդեցությունը նվազագույնի հասցնելու կամ կանխելու նպատակով,
դ/ պլանավորված գործունեության տեսակների, արտադրության և սպառման կառուցվածքների էկոլոգիապես հիմնավորված այլընտրանքներ փնտրելու համար արդիական մոտեցումների խթանման մեթոդների մշակմանը,
ե/ մակրոտնտեսական մակարդակով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման սկզբունքների կիրառման մեթոդաբանության մշակմանը:
Կողմերը կատարում են վերը նշված ծրագրերի իրականացման արդյունքների փոխանակում: