Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Կոնվենցիայի իմաստով.
ա/ «օդի աղտոտում» նշանակում է մարդու կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն օդային միջավայր նյութերի կամ էներգիայի արտանետումը, որն առաջացնում է վնասակար հետևանքներ` վտանգում է մարդկանց առողջությունը, վնասներ է պատճառում կենդանի պաշարներին, էկոհամակարգերին և նյութական արժեքներին, ինչպես նաև բնապատկերի առանձնահատկություններին և խանգարում է շրջակա միջավայրի շահագործման օրինական այլ եղանակներին. «օդի աղտոտիչներ» արտահայտությունը սահմանվում է համապատասխան կերպով,
բ/ «մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտում» նշանակում է օդի այնպիսի աղտոտում, որի ֆիզիկական աղբյուրը ամբողջությամբ կամ մասնակիորեն գտնվում է մեկ պետության իրավազորության ներքո գտնվող տարածքի սահմաններում և որի բացասական ազդեցությունը արտահայտվում է մեկ այլ պետության իրավազորության ներքո գտնվող տարածքում` այնպիսի տարածության վրա, որ, ընդհանուր առմամբ, անհնար է որոշել արտանետումների առանձին աղբյուրների կամ աղբյուրների խմբերի բաժնեմասը: