Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Կոնվենցիայում փոփոխություններ կատարելը

1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է առաջարկել փոփոխություններ կատարել սույն Կոնվենցիայում:

2. Առաջարկվող փոփոխությունների տեքստերը գրավոր տեսքով ներկայացվում են Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որը դրանք փոխանցում է բոլոր Պայմանավորվող կողմերին: Գործադիր մարմինն առաջարկվող փոփոխությունները քննարկման է ենթարկում իր հաջորդ ամենամյա ժողովին` պայմանով, որ այդ փոփոխությունների տեքստերը Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի կողմից Պայմանավորվող կողմերին են փոխանցվել դրանից առնվազն իննսուն օր առաջ:

3. Սույն Կոնվենցիայում կատարվող փոփոխությունն ընդունվում է Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչների համաձայնությամբ` վերջիններիս երկու երրորդի կողմից ընդունման վավերագրերն ավանդապահին ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը: Հետագայում ցանկացած այլ Պայմանավորվող կողմի համար այդ փոփոխությունն ուժի մեջ է մտնում իր կողմից տվյալ փոփոխությունն ընդունելու վավերագիրն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։