Հոդված 10
Հոդված 10
Գործադիր մարմին
1. Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչները, շրջակա միջավայրի հիմնախնդիրներով զբաղվող Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունների Կառավարությունների ավագ խորհրդականների լիազորությունների շրջանակներում, կազմավորում են սույն Կոնվենցիայի Գործադիր մարմինը, որի ժողովները գումարվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:
2. Գործադիր մարմինը.
ա/ վերահսկում է սույն Կոնվենցիայի դրույթների իրականացումը,
բ/ անհրաժեշտության դեպքում, սույն Կոնվենցիայի իրականացմանն ու զարգացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով ստեղծում է աշխատանքային խմբեր, որոնք իրականացնում են համապատասխան հետազոտություններ, պատրաստում են փաստաթղթեր և Գործադիր մարմնի քննարկմանն են ներկայացնում առաջարկություններ,
գ/ իրականացնում է այնպիսի գործառույթներ, որոնք կարող են պահանջվել` ելնելով սույն Կոնվենցիայի դրույթներից:
3. Գործադիր մարմինը ԵՄԳԾ ղեկավար մարմինն օգտագործում է որպես սույն Կոնվենցիայի իրականացման մեխանիզմի անբաժանելի մաս, մասնավորապես` տվյալների հավաքագրման և գիտական համագործակցության ուղղություններում:
4. Իր պարտականությունների կատարման ընթացքում Գործադիր մարմինը նպատակահարմարության դեպքում օգտագործում է նաև այլ համապատասխան միջազգային կազմակերպություններից ստացված տեղեկատվությունը: