Հոդված 6
Հոդված 6
Օդի որակի կառավարում
Նկատի առնելով 2-ից 5-րդ հոդվածների դրույթները, անցկացվող հետազոտությունները, տեղեկատվության փոխանակումը, մոնիտորինգը և դրանց արդյունքները, օդի աղտոտման, մասնավորապես` նոր կամ վերակառուցված ձեռնարկությունների գործունեության արդյունքում առաջացող օդի աղտոտման դեմ պայքարի մեջ կիրառվող տեղային և այլ միջոցների արժեքը և արդյունավետությունը, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է մշակել լավագույն քաղաքականությունը և ռազմավարությունը` ներառյալ օդի որակի կառավարման համակարգերը և, որպես դրանց անքակտելի մաս, օդի աղտոտման դեմ պայքարի այն միջոցները, որոնք համատեղելի են հավասարակշռված զարգացման հետ` մասնավորապես առկա լավագույն և տնտեսապես արդարացված, ինչպես նաև սակավամնացորդ կամ անմնացորդ տեխնոլոգիաների կիրառման միջոցով: