Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Ստորագրում

1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար Միավորված ազգերի կազմակերպության Ժնևի գրասենյակում 1979 թվականի նոյեմբերի 13-ից 16-ը` Եվրոպական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի վրա անցկացվող ժողովի կապակցությամբ, Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունների կողմից, Տնտեսական և սոցիալական խորհրդի 1947 թվականի մարտի 28-ի 36 (IV)-րդ որոշման 8-րդ կետին համապատասխան Եվրոպական տնտեսական հանձնաժողովում խորհրդակցական կարգավիճակ ունեցող պետությունների և տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, որոնք ստեղծվել են Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ինքնիշխան անդամ պետությունների կողմից և օժտված են սույն Կոնվենցիայի շրջանակներում ընդգրկված հարցերով բանակցություններ վարելու և միջազգային համաձայնագրեր կնքելու և կիրառելու լիազորություններով:

2. Իրենց իրավասությունների ներքո գտնվող հարցերում տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություններն իրենց անունից օգտվում են այն իրավունքներից և կատարում են այն պարտականությունները, որոնք սույն Կոնվենցիայով սահմանված են դրանց անդամ պետություների համար: Նման դեպքերում այդ կազմակերպությունների անդամ պետությունները անհատական կարգով այդ իրավունքներից չեն օգտվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։