Հոդված 15
Հոդված 15
Վավերացում, ընդունում և միացում
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման և հաստատման:
2. Սույն Կոնվենցիան բաց է միանալու համար 1979 թվականի նոյեմբերի 17-ից` 14-րդ հոդվածի 1-ին կետում նշված պետությունների և կազմակերպությունների կողմից:
3. Վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն իրականացնում է ավանդապահի գործառույթները: