Հոդված 16
Հոդված 16
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում քսանչորսերորդ վավերագիրը կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը:
2. Քսանչորսերորդ վավերագիրը կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո սույն Կոնվենցիան վավերացրած, ընդունած, հաստատած կամ դրան միացած Պայմանավորվող կողմի համար այն ուժի մեջ է մտնում այդ Կողմի վավերագիրը կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից իննսուներորդ օրը: