Հոդված 7
Հոդված 7
Հետազոտություններ և զարգացում
Պայմանավորվող կողմերը, իրենց կարիքներից ելնելով, ձեռնամուխ կլինեն հետևյալ ոլորտներում հետազոտությունների և/կամ մշակումների իրականացմանը և կհամագործակցեն դրանց իրականացման շրջանակներում.
ա/ ծծմբի միացումների և օդի այլ հիմնական աղտոտիչների արտանետումների նվազեցման առկա և առաջարկվող տեխնոլոգիան` ներառյալ տեխնիկական և տնտեսական հիմնավորումները և հետևանքները շրջակա միջավայրի համար,
բ/ մթնոլորտում օդի աղտոտիչների արտանետումների մակարդակի և խտության մոնիտորինգի ու չափման սարքեր և այլ միջոցներ,
գ/ մեծ տարածությունների վրա օդի աղտոտիչների անդրսահմանային տեղափոխման երևույթի բարելավված ըմբռնման համար նախատեսված կատարելագործված մոդելներ,
դ/ ծծմբի միացումների և օդի այլ հիմնական աղտոտիչների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի, այդ թվում` գյուղատնտեսության, անտառտնտեսության, նյութերի, ջրային և բնական այլ էկոհամակարգերի և տեսանելիության վրա` նպատակ ունենալով գիտական հիմնավորում ստեղծել չափ/արդյունք հարաբերակցությունների համար շրջակա միջավայրի պահպանության նպատակով,
ե/ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում առաջադրված նպատակների իրականացման համար նախատեսված այլընտրանքային միջոցների տնտեսական, սոցիալական և էկոլոգիական գնահատում` ներառյալ մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման նվազեցումը,
զ/ ծծմբի միացումներով և օդի այլ հիմնական աղտոտիչներով աղտոտման էկոլոգիական ասպեկտների հետ կապված կադրերի ուսուցման և վերապատրաստման ծրագրեր: