Հոդված 8
Հոդված 8
Տեղեկատվության փոխանակում
Պայմանավորվող կողմերը, 10-րդ հոդվածում նշված գործադիր մարմնի լիազորությունների շրջանակներում և երկկողմ հիմունքներով, ելնելով ընդհանուր շահերից, իրականացնում են տեղեկատվության փոխանակում հետևյալ ուղղություններով.
ա/ ըստ որոշակի ժամանակահատվածների սահմանված չափի, տարածքային հատվածներից որոշակի աղտոտիչների արտանետման վերաբերյալ տվյալներ` սկսած ծծմբի երկօքսիդից, կամ էլ` ազգային սահմանները հատող օդի որոշակի աղտոտիչների` սկսած ծծմբի երկօքսիդից, հոսքերի վերաբերյալ տվյալներ` ըստ որոշակի ժամանակահատվածների,
բ/ ազգային քաղաքականության և ընդհանուր արդյունաբերական զարգացման ուղու մեջ տեղի ունեցած փոփոխությունները և դրանց պոտենցիալ հետևանքները, որոնք կարող են զգալիորեն ազդել մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման վրա,
գ/ տեխնիկական միջոցներ և տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման արդյունքում առաջացող օդի աղտոտման նվազեցման համար,
դ/ ազգային մասշտաբներով ծծմբի միացումների և օդի այլ հիմնական աղտոտիչների արտանետումների դեմ պայքարի համար ծախսերի նախահաշիվները,
ե/ տեղափոխման ընթացքում տեղի ունեցող գործընթացների հետ կապված օդերևութաբանական և ֆիզիկաքիմիական տվյալներ,
զ/ մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման հետևանքներին առնչվող ֆիզիկաքիմիական և կենսաբանական տվյալներ և այն վնասների աստիճանը, որը, այդ տվյալների համաձայն, կարող է պատճառվել մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման արդյունքում,
է/ ազգային, միջտարածաշրջանային և տարածաշրջանային քաղաքականությունը և ռազմավարությունը ծծմբի միացումների և օդի այլ հիմնական աղտոտիչների արտանետումների դեմ պայքարի ոլորտում: