Հոդված 9
Հոդված 9
Եվրոպայում մեծ տարածությունների վրա օդի աղտոտիչների տարածման մոնիտորինգի և գնահատման համատեղ ծրագրի իրականացումը և հետագա զարգացումը
Պայմանավորվող կողմերը կարևորում են «Եվրոպայում մեծ տարածությունների վրա օդի աղտոտիչների տարածման մոնիտորինգի և գնահատման համատեղ ծրագրի» /այսուհետ` ԵՄԳԾ/ իրականացման անհրաժեշտությունը և այդ ծրագրի հետագա զարգացման առնչությամբ համաձայնում են շեշտել.
ա/ ԵՄԳԾ-ում Պայմանավորվող կողմերի ընդգրկվելու և այն լիարժեքորեն իրականացնելու նպատակահարմարությունը, ինչը սկզբնական շրջանում կայանում է ծծմբի երկօքսիդի և դրա հետ կապված այլ նյութերի մոնիտորինգի մեջ,
բ/ համատեղելի և ստանդարտացված մոնիտորինգային ընթացակարգերի կիրառման անհրաժեշտությունը, հնարավորության սահմաններում,
գ/ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ծրագրերի համակարգի վրա մոնիտորինգային ծրագրի հիմնված լինելու նպատակահարմարությունը: Մոնիտորինգային կայանների ստեղծումը և տվյալների հավաքագրումն իրականացվում է այն պետությունների իրավազորության ներքո, որոնց տարածքում այդ կայանները տեղակայված են,
դ/ շրջակա միջավայրի մոնիտորինգի համատեղ ծրագրի այնպիսի մեխանիզմի մշակման անհրաժեշտությունը, որը հաշվի կառնի գործող և ապագա ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և այլ միջազգային ծրագրերը և կգործի դրանց հիման վրա,
ե/ ըստ որոշակի ժամանակահատվածների սահմանված չափի տարածքային հատվածներից որոշակի աղտոտիչների արտանետման վերաբերյալ տվյալների` սկսած ծծմբի երկօքսիդից, կամ էլ` ազգային սահմանները հատող օդի որոշակի աղտոտիչների` սկսած ծծմբի երկօքսիդից, հոսքերի վերաբերյալ տվյալների` ըստ որոշակի ժամանակահատվածների, փոխանակման անհրաժեշտությունը: Կատարվում է հոսքերի հայտնաբերման համար կիրառվող մեթոդների և մոդելների, ինչպես նաև սահմանված չափի տարածքային հատվածներից որոշակի աղտոտիչների տեղափոխման վերահսկման մեթոդների և մոդելների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում` այդ մեթոդների և մոդելների կատարելագործման նպատակով,
զ/ ծծմբի երկօքսիդից սկսած, օդի որոշակի աղտոտիչների արտանետումների ընդհանուր ծավալների վերաբերյալ ազգային մակարդակի վրա հավաքագրված տվյալների փոխանակումը և այդ տվյալների պարբերական թարմացումը շարունակելու պատրաստակամությունը,
է/ տեղափոխման ընթացքում տեղի ունեցող գործընթացների հետ կապված օդերևութաբանական և ֆիզիկաքիմիական տվյալների տրամադրման անհրաժեշտությունը,
ը/ այլ միջավայրերում, ինչպիսիք են ջուրը, հողը և բուսականությունը, քիմիական բաղադրամասերի մոնիտորինգի անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության արձանագրման նպատակով համանման մոնիտորինգային ծրագրի անհրաժեշտությունը,
թ/ ԵՄԳԾ ազգային ցանցերի ընդլայնման նպատակահարմարությունը` հսկողության և դիտարկումների իրականացման համար այն ունակ դարձնելու նպատակով: