Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՆՈՐ ԷՆԵՐԳԱԲԼՈԿՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Կողմերն իրենց լիազորված կազմակերպությունների միջոցով համագործակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԷԿ-92 նախագծի` 1060 ՄՎտ հզորությամբ, 60 տարի շահագործման ժամկետով, Եվրոպական շահագործող կազմակերպությունների ակումբի չափանիշներին համապատասխան սերտիֆիկացված (սերտիֆիկատ 2007, ապրիլի 24) ջրաջրային էներգետիկ ռեակտորներով ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների կառուցման նախագծի (այսուհետ` Նախագիծ) իրականացման համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված համագործակցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով`

անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների ստացման նպատակով մի շարք նախանախագծային աշխատանքների իրականացում.

ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների նախագծում.

ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների ռեակտորային բաժանմունքի մասնաշենքում և ռեակտորային բաժանմունքի օժանդակ մասնաշենքերում տեղակայվող սարքավորումների, համակարգերի, մոնտաժային, հսկիչ և այլ տեխնիկական միջոցների, ինչպես նաև այլ սարքավորումների (ներառյալ դրանց մոնտաժումը) մատակարարում.

ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների և Նախագծի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի կառուցում.

ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների գործարկման-կարգաբերման աշխատանքներ և շահագործման հանձնում.

անձնակազմի ուսուցում.

տեխնիկական աջակցություն ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների ֆիզիկական պաշտպանության կազմակերպմանը.

ռուսական արտադրության թարմ միջուկային վառելիքի մատակարարում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների համար շահագործման ամբողջ ընթացքում.

տեխնիկական աջակցության տրամադրում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների շահագործման ընթացքում.

տեխնիկական աջակցության տրամադրում Հայաստանի Հանրապետության` միջուկային անվտանգության բնագավառում հսկողություն (վերահսկողություն) իրականացնող կարգավորող մարմնին.

աշխատած միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարում.

ատոմային էլեկտրակայանի էներգաբլոկների շահագործումից հանում:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված համագործակցության ուղղությունները վերջնական չեն, Կողմերը համագործակցության ծավալը և այլ ուղղությունները որոշում են Նախագծի իրականացման ընթացքում:

4. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կոնկրետ ուղղություններով համագործակցության իրականացումը կատարվելու է Կողմերի լիազորված կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա (հետագայում` Պայմանագրեր):

Պայմանագրերը կազմվում են Ինժեներ խորհրդատուների միջազգային ֆեդերացիայի որոշած` հաստատագրված գներով սարքավորումների մատակարարումների և ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի պայմաններին, ինչպես նաև Կողմերի լիազորված կազմակերպությունների միջև համաձայնեցված այլ պայմաններին համապատասխան:

5. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է Կողմերի պետությունների օրենսդրություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ միջազգային պայմանագրերին համապատասխան` հաշվի առնելով միջուկային ու ճառագայթային անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ միջազգային հանրաճանաչ սկզբունքները և հանձնարարական-առաջարկությունները:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։